AM
6 Նոյեմբեր 2025 - 13:09 AMT

ՆԳՆ․ Հրդեհը բռնկվել էր Թումանյան փողոցի շենքերից մեկում

Նոյեմբերի 6-ին, ժամը 10:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ահազանգ, ըստ որի՝ Երևանում, Թումանյան փողոցի սննդի օբյեկտներից մեկում հրդեհ է առաջացել։

Հետագայում պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Թումանյան փողոցի շենքերից մեկում, հայտնում է ՆԳՆ ծառայությունը։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 12:00-ին։

Վնասվել են 3 գազի հաշվիչ, մուտքի ծածկի փայտե տարրերը (մոտ 6 քմ մակերեսով), նկուղային հատվածում՝ ծխատարի շարժիչը, ինչպես նաև մի շարք կենցաղային իրեր։