AM
7 Նոյեմբեր 2025 - 08:36 AMT

ՊԵԿ նախկին ղեկավարի խափանման միջոցը փոխվել է․ Նա կլինի տնային կալանքի տակ

Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է․ նա կլինի տնային կալանքի տակ։ Դատարանը նման որոշում է կայացրել նոյեմբերի 7–ին։

Հարութունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել նրա խափանման միջոցը տնային կալանք ընտրելու որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Միջնորդել էինք կալանքը չերկարաձգել, բայց դատարանը որոշեց կիրառել խափանման միջոց տնային կալանքը»,- նշել է Անդրիկյանը։

Նա ընդգծել է՝ բողոք ներկայացնելու են, քանի որ դատարանի հիմնավոր կասկածի հետ համաձայն չեն և համարում են, որ ավելի մեղմ խափանման միջոց պետք է ընտրվի, օրինակ՝ գրավ կամ վարչական հսկողություն։

Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ։

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։