Գեղարքունիքի բժշկական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև մանկաբարձագինեկոլոգիական ու մանկական ծառայությունների մարզային պատասխանատուները հանդիպել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հետ և ներկայացրել իրենց աշխատանքի արդյունքները։
Նախատեսվում է մարզում ներդնել հղիների պրենատալ սքրինինգի ծրագիր, որը ներառելու է փորձառու մասնագետի կողմից իրականացվող ուլտրաձայնային հետազոտություն և բիոքիմիական վերլուծություններ՝ հղիության ընթացքում ռիսկերն ավելի վաղ փուլում բացահայտելու համար։
Գեղարքունիքի մարզն արդեն դարձել է առաջնեկներից մեկը, որտեղ գործարկվել է սերմնավորման ծառայություն մատուցող կաբինետը, և արդեն իսկ արձանագրվել է առաջին հղիությունը։
Սևանի բժշկական կենտրոնում գործում է նաև Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնը, որտեղ մարզի երեխաներին տրամադրվում է պետական պատվերով անվճար բուժօգնություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առկա խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները, ինչպես նաև սահմանվել են հետագա անելիքները։






