AM
7 Նոյեմբեր 2025 - 10:59 AMT

Վերիշեն-Խոզնավար ճանապարհը հիմնանորոգվում է

ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել է Վերիշեն-Խոզնավար միջտեղային ճանապարհի հիմնանորոգումը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 18.3 կիլոմետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Ներկայում արդեն ավարտվել է մոտ 16 կիլոմետր ճանապարհի ասֆալտապատումը։ Մնացած մոտ 2 կիլոմետրի հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։