AM
7 Նոյեմբեր 2025 - 12:11 AMT

Հովհաննիսյան․ 3 բուքմեյքերական ընկերություն միասին մոտ 45 մլն sms ու նամակ է ուղարկել

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ահազանգել է բույքմեյքերական ընկերությունների կողմից բազմաթիվ մարդկանց հաղորդագրությունների միջոցով շահագրգռելուն մասին՝ հիշեցնելով, որ նման ծառայությունների գովազդն արգելված է։Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ընկերությունները sms-ներն ուղարկել են իրենց կայքերում գրանցված ակտիվ և պասիվ խաղացողներին:

«Մի քանի ամսում 3-ը միասին ուղարկել են մոտ 45 միլիոն sms, մեյլ և այլ հաղորդագրություն: Եթե մեկ անգամ գրանցված եղել ես, ապա ստացել ես նմանատիպ նամակ, ապա շանս չկա, որ անձը վերլուծի ու հասկանա իր վարքագիծը կամ շարունակելու ցանկությունը: Նա ամեն պահ ստանում է գայթակղիչ անհատական հաղորդագրություններ:

Սա գովազդ չէ, անձը գրանցման պահին ավտոմատ սեղմել է համաձայնության կոճակը ինչ- որ նորություն կամ հաղորդագրություն ստանալու համար: Ու… ու լսեք մնացածը: Մրցակցության հանձնաժողովի որոշումը: Գուցե՞ ճիշտը անգամ նման հաղորդագրություններ ուղարկելը ևս արգելելն է: Ինչպես 2022 թվականին` գովազդը»,–նշել է նա։