AM
7 Նոյեմբեր 2025 - 12:28 AMT

Գրիպի դեմ պատվաստվածների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է գրիպի դեմ պատվաստումների ցուցանիշները՝ 2025–ի սեպտեմբերի 8–ից նոյեմբերի 5–ի դրությամբ պատվաստվել է 113,738 մարդ, մինչդեռ 2024–ի սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 5–ը պատվաստվել էր 62,724 մարդ։

Նա նշել է, որ այս տարվա ցուցանիշները վկայում են քաղաքացիների մեծացված պատասխանատվության և իրազեկման մակարդակի բարձրացման մասին։

«Փոքրիկ արձանագրում. նախ ավելի շուտ ենք սկսել գործընթացը:

Երկրորդ. քաղաքացիները շատ ավելի պատասխանատու են մոտենում իրենց առողջության պահպանմանը:

Սա նաև իրազեկման աշխատանքների, պատվաստումը հեշտացնելու և մոբիլ թիմերով քաղաքացիներին մոտեցնելու արդյունքն է:

Շնորհակալ ենք, որ արձագանքում եք, և միասին ենք հանրային առողջությունը պահպանում:

Քանի որ պահանջարկը մեծ է, խնդրում ենք ռիսկի խմբերին ժամանակ չկորցնել և հնարավորինս արագ գալ պատվաստման»,- գրել է նախարարը։

Շարժական պատվաստման կետերը քաղաքացիների համար հասանելի կլինեն մինչև նոյեմբերի 28-ը։