Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանյան Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Երկօրյա այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում գործակցությանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: