AM
8 Նոյեմբեր 2025 - 08:31 AMT

Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը, տեղեկացնում է Auroranews.am-ը։

«2025 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանական խումբը ստացել է նույն օրով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ով թվագրված վարույթն իրականացնող մարմնի որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների՝ բացակայելու արգելքի հետ համակցված պաշտոնավարման կասեցում կիրառելու վերաբերյալ»,– հայտնել է Ղուկասյանի մյուս պաշտպանը` Առնոլդ Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որՎարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Նա հիվանդանոց էր տեղափոխվելառողջական վիճակի վատթարացման պատճառով։