AM
8 Նոյեմբեր 2025 - 10:27 AMT

Լուսացույցի փոփոխություն` Մաշտոցի պոողտա –Պարոնյան – Սբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 8-ից կկատարվի լուսացույցի փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը;

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցից ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար տեղադրված Տ2 տիպի լուսացույցը կփոխարինվի ձախ լրացուցիչ սեկցիայով, և կտեղադրվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիա, իսկ աջ շրջադարձ կատարողների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կփոխարինվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիայով: