AM
8 Նոյեմբեր 2025 - 12:10 AMT

Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Նա այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար: Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, այս գործով մեղադրյալ է ներգրավվել նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը, գրում է Aysor.am-ը։

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։