AM
10 Նոյեմբեր 2025 - 06:12 AMT

Փաշինյանը նոյեմբերի 16–ին պատարագի կմասնակցի Խաչիկ գյուղում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին կմասնակցի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին»,-գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, նոյեմբերի 9–ին մասնակցել է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։