AM
10 Նոյեմբեր 2025 - 08:42 AMT

ՀՀ 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները։ Ըստ զեկույցի՝ մի շարք քաղաքներում փոշու խտությունը գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։

Մասնավորապես՝

◾️ Վանաձորում՝ Վարդանանց փողոցի հարակից տարածքում գերազանցում է գրանցվել հոկտեմբերի 26-ին և 29-ին, իսկ Հերացի փողոցի մերձակայքում՝ հոկտեմբերի 31-ին։ Ծատուրյան փողոցի հատվածում թույլատրելի մակարդակն ընդհանրապես չի գերազանցվել։

◾️ Գյումրի քաղաքում՝ չափից ավելի փոշու պարունակություն արձանագրվել է հոկտեմբերի 29-ին և 31-ին։

◾️ Հրազդանում՝ նորման գերազանցվել է հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին։

◾️ Արարատ քաղաքում՝ տվյալ օրերին որևէ գերազանցում արձանագրված չէ։