AM
10 Նոյեմբեր 2025 - 08:57 AMT

Վաղարշապատի ընտրողների վերջնական ցուցակները հրապարկվել են

Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում հրապարակվել են Վաղարշապատ համայնքի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները։

Ցուցակները՝ որոնման հնարավորությամբ, ներառում են ընտրողների վերաբերյալ հետևյալ տվյալները՝

  • անձնական տեղեկություն,
  • հաշվառման վայր,
  • քվեարկության օրը,
  • քվեարկության ժամ,
  • ընտրական տեղամասի համարը,
  • տեղամասի գտնվելու հասցեն։

Վաղարշապատի համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանված ժամկետով հաշվառված քաղաքացիները, ովքեր իրենց անունը նշված կայքերում չեն գտնի, կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ ներառվելու քվեարկության օրը ձևավորվող լրացուցիչ ընտրացուցակում։

Դիմումը կարելի է ներկայացնել քվեարկությունից 5 օր առաջ սկսած և մինչև քվեարկության ավարտը։

Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16–ին։