«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևանի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754,690,895 ՀՀ դրամ (մոտ 2 մլն դոլար): Այդ մասին հայտնել են քաղաքապետարանից, տեղեկացնում է Factor.am-ը։
Նշվել է, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք է բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների (համերգների և միջոցառումների կազմակերպման և իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակվել են համապատասխան հարթակում։
Արտիստների հետ կնքված պայմանագրերի մասին մանրամասներ չեն հրապարակվել։






