«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ ռուս խաղաղապահները նախապես տեղեկացվել էին Արցախում գործողությունների մասին։
Նա հավելել է, որ միևնույն է ռուսական շահն ադրբեջանցիների հետ էր համընկնում և չէին պաշտպանելու Արցախը։
«Բայրամովի ասածը երևի միայն նորություն էր կամ անգամ հայտնություն էր միայն ռացիոնալությունից զուրկ ռուսամոլների համար, որոնց մինչ օրս դժվար է դեռ ընկալել, որ անգամ եթե պուտինի ոտքերն ընկնեն ազգովի, միևնույն է ռուսական շահը ադրբեջանցիների հետ էր համընկնում եւ չէր պաշտպանելու»։
Եվ, հերթական անգամ, անհրաժեշտ է հիշեցնել, որ անհեթեթ կամ մանիպուլյատիվ են պնդումները, թե` այ եթե մենք ունենայինք ռուսամետ կամ ռուսների հետ լավ բանակցող իշխանություն` Արցախը չէինք կորցնի։
Ցավոք, ամեն ինչ պայմանավորված էր ռուս խաղաղապահների հետ ու երբ սա պնդում էինք դեռ Փառուխի դեպքերից ի վեր` որակվում էինք որպես ռադիկալ հակառուս, մինչդեռ պարզապես պետք էր քաղաքականապես տգետ ու կույր լինել սա չտեսնելու համար»,–գրել է նա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ։ Նա նշել է, որ խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ:






