AM
10 Նոյեմբեր 2025 - 11:13 AMT

ՀՎԿԱԿ․ Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը

2025–2026 թվականների սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում անցկացված լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի (հոնկոնգյան) շրջանառություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝ Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),

Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,

Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,

Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։