AM
10 Նոյեմբեր 2025 - 12:55 AMT

Փաստաբան․ Ղուկասյանը դեռևս առանց բուժօգնության է ՔԿՀ-ում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ իր պաշտպանյալի իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Նա հայտարարել է, որ Ղուկասյանը նոյեմբերի 6-ից դիմել է պատկան մարմիններին՝ պահանջելով բժշկական օգնություն, սակայն մինչ օրս նա ՔԿՀ-ում է և նրան չեն տրամադրել համապատասխան բուժօգնություն։

«Քար լռություն է։ Դատախազը լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում» արդեն մի քանի անգամ գրավոր տեղեկացրել է իրավիճակի մասին։

Նրա խոսքով՝ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։

Փոստանջյանին տեղեկացրել են, որ դատախազը տեղում չէ։ Նա պնդել է, որ փոխարինող նրան հանդիպի։

Ղուկասյանի առողջական վիճակն նոյեմբերի 6–ին կտրուկ վատացել էր, Ղուկասյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Բուժզննությունից հետո նրան կրկին ՔԿՀ են տեղափոխել։