AM
10 Նոյեմբեր 2025 - 13:16 AMT

Արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև 06:30-ից մինչև լուսաբաց

Հաշվի առնելով երևանցիների խնդրանքը՝ նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց,–հայտնում է քաղաքապետարանը։

Նշվում է, որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին: