AM
10 Նոյեմբեր 2025 - 14:25 AMT

Պապիկյանը ՊՆ-ում հավաքի մասնակիցներին է ներկայացրել ԶՈւ–ում ընթացող բարեփոխումները

Ուսումնական տարվա նախապատրաստական ծրագրի հիման վրա՝ նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ նախատեսված քառօրյա օպերատիվ հավաքները։

Հավաքի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մասնակիցներին։ Նախարարը իր ելույթում անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված տարբեր հարցերի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հավաքին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։