AM
10 Նոյեմբեր 2025 - 14:33 AMT

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլական

ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում նոյեմբերի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ և պատասխանել ներկաների հարցերին։

Բանախոսության ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները: Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Հավաքին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։