AM
11 Նոյեմբեր 2025 - 06:33 AMT

Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Դանիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ը գտնվելու է Դանիայում աշխատանքային այցով, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախատեսվում է Միրզոյանի հանդիպումը Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ։ Բացի այդ, ծրագրավորված են մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ։

«Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը»,- ասված է հաղորդագրությունում։