AM
11 Նոյեմբեր 2025 - 07:35 AMT

Փաշինյանն ու «Գիտուժը» քննարկել են գիտության զարգացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտության համաշխարհային օրվա առթիվ «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը:

Քննարկման թեման եղել են վերջին տարիներին գիտության ոլորտում կատարված բարեփոխումները, վերջերս ընդունված օրենքի դրույթները, առաջիկա հնգամյա ռազմավարական ծրագրի հնարավորություններն ու գիտական նախագծերի ֆինանսավորման և գործնականացման մեխանիզմները։

«Նախորդող շրջափուլի մասին բազմիցս խոսել ենք, այդ թվում՝ գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որն արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է և նախորդ հունվարի 1–ին հասավ իր լրումին։ Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել և առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար