Հունվարի 27-ը նախատեսվում է հռչակել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և դարձնել ոչ աշխատանքային օր։ Նախաձեռնությունն առաջ է քաշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ համագործակցելով «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։
Ռուբինյանն ԱԺ–ում նշել է, որ այդ օրը հատուկ կերպով կհարգվի բոլոր այն անձանց հիշատակը, որոնք տարբեր ժամանակներում իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտպանությանը ռազմական գործողությունների ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։
Ռուբինյանն ընդգծել է, որ չնայած ընդդիմությունը ներկա չէ նախագծի քննարկմանը, բայց հույս ունի, որ նախագծին կողմ կքվեարկեն։
«Լիահույս եմ, որ այս նախագիծը կընդունվի ԱԺ միաձայն քվեարկությամբ, որովհետև շատ կարևոր է, որ ունենանք հարցեր, որոնց շուրջ կունենանք կոնսենսուս։ Ես կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրվա սահմանումը պետք է լինի այդ կոնսենսուսի մաս։ Ընդդիմադիրներին կոչ եմ անում կողմ քվեարկել»,- նշել նա։
ՔՊ-ականն ասել է, որ հայրենիքի պաշտպանությունը չպետք է քաղաքականացվի, որովհետև հայրենիքը բոլորինն է՝ անկախ նրանից՝ ՔՊ-ական ես,Դաշնակցական, թե ՀՀԿ-ական։
Ռուբինյանն ասել է, թե այդ օրը չի լինելու սգո օր, այլ՝ հիշատակի ու խոնարհման օր։ Այդ օրը կլինի ոչ աշխատանքային։






