Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում հայտարարել է, որ եթե ՔԿ ղեկավարը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իր ձեռագրով գրված «աhաբեկչnւթյան պլանավորում» ծրագիրը, պետք է ենթարկվի պատասխանատվության:
«Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության և Արցախ Հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհայտ կորածների և վիրավորների վերապրումով և վերահուշով՝ մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝ դարձյալ պնդում եմ, որ եթե նա մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումնազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար։
Ունկնդիր Աստծո Խոսքի. «Վա՛յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այնուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։ Վա՛յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի» (Ես. Գ։ 9-11)։
Եվ, այո՛, Ճշմարտության Հաղթանակն այլընտրանք չունի…»,– ասվում է ուղերձում։
Նոյեմբերի 5-ին ԱԺ-ումքննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ասել էր Բագրատ Սրբազանի և մյուսների գործի վերաբերյալ․«Ախր դուք տեղյա՞կ եք, որ էդ գործով իր ձեռքով գրած ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրան տվել է՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն»։






