AM
12 Նոյեմբեր 2025 - 07:14 AMT

Արշակ Կարապետյանը շինծու է որակել իր դեմ քրեական հետապնդումը

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը շինծու է որակել իր նկատմամբ հարուցված հետապնդումը, հայտնում է «Փաստինֆոն»։

ՔԿ–ն ավարտվել է ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:

Նա իր ներկայացուցչի միջոցով փոխանցել է, որ տեղեկացված չէ որոշումից, իր նկատմամբ հարուցված գործը շինծու է և Վաղարշապատի ընտրություններից առաջ հետապնդում է քաղաքական նպատակ։

«Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամ , պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանն իր հերթին նշել է, որ գործում կան անհասկանալի դրվագներ, մասնավորապես , եթե թշնամին Սև լճի տարածք է մտել մայիսի 12-ին, ԳՇ պետը, Կորպուսի հրամանատարը, Օպերատիվ վարչության պետը ինչ որոշումներ են կայացրել մինչև մայիսի 14-ը։ Կորպուսի հրամանատարը մարտակսն իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնող է։ Ըստ Նաիրա Գևորգյանի՝Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարելը քաղաքական որոշում է ՝ ուղղվածՎաղարշապատի ընտրությանը մասնակցող իրենց քաղաքական ուժի դեմ։

Կարապետյանը 2018֊2021 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20-ը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ 2021 թվականի հուլիսի 20-ին նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար, նույն տարվա նոյեմբերի 15-ին պաշտոնանկ է արվել՝ Արցախ կատարած այցից հետո։

«Այդ ընթացքում արդեն Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները չէին այցելում Արցախ, սակայն նոյեմբերի 8-ին ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր: Այս այցից օրեր անց նա պաշտոնանկ արվեց․,–ասվում է հրապարակման մեջ։

Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: