AM
12 Նոյեմբեր 2025 - 08:29 AMT

Թունյան. Ղազախական ցորեն ներկրելու փաստը ոչ Ղազախստանի մասին էր, ոչ ցորենի, ոչ էլ ցորենի կարգի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ղազախական ցորենի ներկրման շուրջ բարձրացված աղմուկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ղազախական ցորեն ներկրելու փաստը ոչ Ղազախստանի մասին էր, ոչ ցորենի, ոչ էլ ցորենի կարգի։

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան (կամ ձևացնում են, որ չեն հասկանում), որ ղազախական ցորեն ներկրելու փաստը ոչ Ղազախստանի մասին էր, ոչ ցորենի մասին, ոչ էլ ցորենի կարգի մասին:

Մեր ժողովուրդը սովամահ չի լինում, որ կառավարությունը 1000 տոննա կոնկրետ ցորեն ներկրելու խնդիր դրած լիներ, որ մարդիկ ուտելու հաց ունենային:

Դա նոր բեռնափոխադրման ուղիներ ունենալու մասին էր՝ անկախ նրանից՝ դա կլինի ցորեն, տուկի թել, թե մասնագիտական գրականություն՝ դեմագոգիայի մասին:

Թե բա ցորենը 4-րդ կարգի էր… Բա ձեր ասելի՞քը որ կարգի է, հարգելի ցորենագետներ»,–գրել է նա։

4-րդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է կերերի արտադրության համար և որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ ներմուծված ցորենը 4–րդ կարգի է։