AM
13 Նոյեմբեր 2025 - 09:28 AMT

Զառիթափում գտնվող 1000 քմ հողատարածքը կվերադարձվի Վայք համայնքին

ՀՀ գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայք համայնքի դեմ ներկայացված 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդը, ինչպես նաև կիրառել այդ անվավերության հետևանքները։

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազության հայցը։

Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից կազմակերպված 1000 քմ մակերեսով հողամասի աճուրդը։ Այդ վճռով ուժը կորցրած են ճանաչվել նաև 2006 թվականին Զառիթափ համայնքի և ֆիզիկական անձի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող 1000 քմ մակերեսով հողատարածքը։