AM
13 Նոյեմբեր 2025 - 09:35 AMT

Խորքային հորի ապօրինի հորատման դեպքով 2 մլն դրամի տուգանք է նշանակվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական գործողությունների ընթացքում արձանագրել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք, հայտնում է ԲԸՏՄ-ն։

Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Ալափարս համայնքում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր սեփական տարածքում՝ ջերմոցային տնտեսությունն ոռոգելու նպատակով, հորատել է խորքային հոր՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմնի աշխատակիցները դադարեցրել են հորատման գործընթացը և կնքել հորատող տեխնիկան։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ սահմանված կարգով նշանակվել է 2,000,000 դրամի տուգանք։