AM
13 Նոյեմբեր 2025 - 14:02 AMT

Ձերբակալվել է նաև «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը

Ձերբակալվել է նաև «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը»,–գրել է նա։

Նոյեմբերի 13–ի վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։

Սամսոնյանին և Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։