AM
13 Նոյեմբեր 2025 - 14:47 AMT

Փաշինյան․ Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու:

«Ոչ էլ մյուս տեղերի համար, դրա կարիքը չկա»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետը վստահեցրել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, և անհրաժեշտ է միայն այն պահպանել։

Փաշինյանն ասել է, որ հիմա կա խաղաղություն, ընդամենը պետք է պահպանել այն։

Նա հայտարարել է, թե այսօրվա Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։

Ավելի վաղ Փաշինյանը գրել էր՝ «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։