«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, հայտնում է 1lurer.am-ը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
«Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնել են ՔԿ-ից:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանըհայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվել է լրագրող Նարեկ Սամսոնյանը։ Նույն գործով կալանավորվել է նաև «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։ Ըստ Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանի, մեղադրանքը նույնն է, ինչով նրանց նախկինում արդեն փորձել էին հետապնդել:






