ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելայնը, արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը հանդիպել են Ամերիկայի Հայկական Վեհաժողովի գործադիր տնօրեն Ջոն Ջամյանի եւ տնօրենների խորհրդի նախագահ Պիտեր Ոսպիկյանի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների մայիսին Պրահայում կայացած հանդիպման արդյունքները: Արկադի Ղուկասյանը նշել է Վեհաժողովի լոբբիստական գործունեության ակտիվացման կարեւորությունը Միացյալ Նահանգների կողմից Ղարաբաղին տրվելիք օգնության հարցում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: