Հանրապետության տարածքում` նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ին նույնքան կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 14-ին և 18-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Նոյեմբերի 15-ին և 16-ին, ինչպես նաև 17-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով +9…+11 աստիճանի։ Նոյեմբերի 17–ի ցերեկը սպասվում է +16 աստիճան։






