Թբիլիսիում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցների օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոյեմբերի 14-ին նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Վրաստանում։
Նախարարի այցի շրջանակում նախատեսվում են նաև այլ մակարդակի պաշտոնական հանդիպումներ։






