AM
14 Նոյեմբեր 2025 - 11:15 AMT

Հովհաննիսյան․ Փաշինյանն այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին։

Նա հավելել է, որ դրա արդյունքում մենք այսօր ունենք օգոստոսի 8-ին ստորագրված պատմական փաստաթուղթ ՀՀ-ի համար, հայտնում է Aysor.am-ը։

«ՀՀ-ն պատմական վերջին առնվազն 500-600 տարում երբեք… գնացեք ուսումնասիրեք պատմությունը, այսքան ինքնիշխան, ինքնուրույն և ազատ չի եղել, որքան հիմա, սա փաստ է», – ասել է նա։

Նոյեմբերի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ոչ ոք այնքան չի արել Ղարաբաղի համար, ինչքան գործող կառավարությունը։

«Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու, երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Խոսքը վերջին հինգ տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է»,–ասել է Փաշինյանը։