AM
14 Նոյեմբեր 2025 - 11:35 AMT

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները կաշխատեն Էջմիածնի Գեղակերտ գյուղում

Նոյեմբերի 16-ին, ժամը 08։00-20։00-ը, Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցելու Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Գեղակերտ գյուղում։

Ծառայությունները նախատեսված են ընտրություններին նախապատրաստական գործընթացին աջակցելու նպատակով։ Դրանց շրջանակում կտրամադրվեն տեղեկանքներ՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար, ինչպես նաև կլուծվեն ընտրությունների պատշաճ կազմակերպմանն առնչվող այլ վարչական հարցեր։