Հանրապետության տարածքում` նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում՝ նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։






