AM
15 Նոյեմբեր 2025 - 11:49 AMT

Երևանում զբոսավարների դպրոց է բացվել

Երևանում զբոսավարների դպրոց է բացվել` զբոսաշրջության ոլորտին վերաբերող կրթական ծրագիր, որն իրականացնում է «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրին աջակցում է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ասել է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ սա զբոսաշրջության զարգացման գործում թեկուզ փոքր, բայց նշանակալի ներդրում է։

«Ամեն տարի Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, և նրանք միշտ ցանկանում են հետաքրքիր ու ամենակարևորը՝ ճշմարտացի պատմություններ իմանալ այստեղ ռուսական ժառանգության մասին», – ասել է Ֆեֆիլովը՝ հույս հայտնելով, որ նախագիծը հետագայում կզարգանա։

Նմանատիպ ծրագիր իրականացվել է նաև այս տարվա մարտին՝ Գյումրիում։