AM
17 Նոյեմբեր 2025 - 08:12 AMT

Ավինյան․ Փոշեկլանիչ ցանցեր չունեցող կառուցապատողների անունները պետք է հրապարակվեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ներկայացնել այն կառուցապատողների ցանկը, որոնց վերաբերյալ փոշեկլանիչ ցանցերի բացակայության մասին ամենաշատ արձանագրություններն են կազմվել:

«Մենք երևանցիներին պարբերաբար պետք է տեղեկացնենք կառուցապատողների պարտաճանաչության մասով: Կարծում եմ՝ պարբերաբար կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որ չարամտորեն խուսափում են ցանցերի տեղադրումից: Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո իրենք շատ երկար կսկսեն մտածել»,- ասել է քաղաքապետը:

Ըստ նրա՝ այդ կառուցապատողների անունները պետք է հրապարակվեն։

«Անհատապես մենք բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, որ մարդիկ իմանան՝ ումից են տուն գնում և ինչ պատասխանատվություն ունեն քաղաքի նկատմամբ: Խնդրում եմ՝ ամբողջական ցանկն այս շաբաթ ներկայացնենք, հաջորդ շաբաթ արդեն բարձրաձայնելու ենք»,- նշել է Տիգրան Ավինյանը: