Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների վերահաշվարկ իրականացնելու դիմումների ներկայացման կարգը և ժամկետները։
Դիմումները կարող են ներկայացվել 2025 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, ինչպես նաև նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև 11:00-ն։
«Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գործող կարգավորումներով թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը, ԿԸՀ-ի սահմանած կանոնակարգին համապատասխան, վիճակահանության միջոցով պատահականության սկզբունքով ընտրելու է իր տարածքում գտնվող երեք ընտրատեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները ենթակա են վերահաշվարկի։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել: Կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:






