Երևանը հայտնվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում։
Լուսավորված փողոցներ, գինու ու ջազի մեղմությամբ պատված երեկոներ՝ այն տրամադրությունը, որի շնորհիվ մեր քաղաքը ճանաչվում է, որպես անփոխարինելի գիշերային ուղղություն, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ըստ Conde Nast traveler պարբերականի Երևանը 7–րդ տեղում է՝ 33 բարերով և փաբերով 100ք/կմ տարածքիում։
Ցուցակը գլխավորում է Բարսելոնան, որին հաջորդում են Փարիզը, Տոկիոն, Պրահան, Թբիլիսին, Սեուլը։
8–րդ, 9–րդ և 10–րդ հորիզոնականներում են Բանգկոկը, Բալին, Բուդապեշտը։






