AM
17 Նոյեմբեր 2025 - 15:05 AMT

Փաշինյան․ ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում հյուրանոցի, պահակատան հողամասի նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում և Ղափանցյան 59/11 հասցեում տեղակայված մի շարք անշարժ գույքերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է։

«Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերեսով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող՝ 0.0376 հա հողամասի նկատմամբ:

Գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ»,–ասվում է գրառման մեջ։