Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև անցկացվող իրավական վեցերորդ ֆորումի հարցերը՝ ընդգծելով դրա կարևորությունը և գործընկերության շարունակական զարգացման հեռանկարները։
Քննարկվել են արդարադատության ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև կողմերի միջև համագործակցությունն ընդլայնելու և համատեղ աշխատանքը շարունակական դարձնելու քայլերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների։ Սրբուհի Գալյանն ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական և թվայնացման ուղղությամբ ընթացող բարեփոխումները, ինչպես նաև արդարադատության նախարարության իրավասության շրջանակում իրականացվող ծրագրերը։






