AM
18 Նոյեմբեր 2025 - 08:50 AMT

45 նոր տրոլեյբուս Երևան կբերվի 2026–ի առաջին կիսամյակում

45 նոր տրոլեյբուսԵրևան կբերվի2026–ի առաջին կիսամյակում, ավագանու նիստում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք: Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում»,- ասել է Ավինյանը, հայտնում է Արմենպրեսը։

Քաղաքապետը հավելել է, որ դրանից հետո նախատեսվում է ձեռք բերել նաև 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա ներկայացմամբ՝ այդ ավտոբուսների մատակարարումը պետք է իրականացվի մեկ խմբաքանակով։

Ավինյանը նաև նշել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը ավտոբուսների գնման հարցը կդրվի քննարկման ներդրումային կոմիտեի առաջիկա նիստում։