Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ Վաղարշապատի թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, սկսել է վերահաշվարկի գործընթաց՝ ընտրական գործընթացում մասնակից կուսակցության դիմումի հիմքով։
«Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները։
Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները։
Լինելու է ուղիղ հեռարձակում թիվ 14 ԸԸՀ-ից։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել: Կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք – 10,051, «Համահայկական ճակատ» կուսակցություն – 295, «Հանրապետություն» կուսակցություն – 1 241, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն – 1 692, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 1 177, «Ժառանգություն» կուսակցություն – 440, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 15,298, «Հայրենիք» կուսակցություն – 1 193:






