AM
19 Նոյեմբեր 2025 - 06:26 AMT

Ալեքսանյանն ու Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ փոխնախագահներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահների պաշտոնում»,–ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 18-ին անցկացված ՔՊ վարչության նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, նվիրված է եղել Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփմանը։ Բացի այդ, քննարկվել են կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։