AM
19 Նոյեմբեր 2025 - 06:31 AMT

«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։

Նրան ազատության մեջ դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները։

«Բդի´ էնենք` մեր ձևով: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է շարժման հաղորդագրության մեջ։

Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել էր հոկտեմբերի 23–ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։

Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: