AM
19 Նոյեմբեր 2025 - 07:28 AMT

Փաշինյանը նոյեմբերի 23-ին պատարագի կմասնակցի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին ներկա է լինելու Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին»,- գրել է վարչապետը։

Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանը նոյեմբերի 2–ին ևս պատարագի է մասնակցել է Հովհաննավանքում, իսկ նոյեմբերի 9–ին՝ Թալինում Տեր Թադեի մատուցելիք պատարագին։