AM
19 Նոյեմբեր 2025 - 07:49 AMT

Ղուկասյանը՝ դատարանում. Մենք կոտրող ենք, չենք կոտրվում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում հայտարարել է, որ «անմեղ է և չի կոտրվում»։

«Կաշառքից էնքան հեռու ենք, եթե որևիցե մեկը ինձ մեղադրում է, ուրեմն ինքն իրա մորն ու աղջկան բան է արել, էլ ինչ ասեմ։ «Ազատությո՜ւն, հաղթելու ենք, չարը գնալու է, ներքին թուրքին էլ բռնաբարելու ենք»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Նիստի դահլիճում գտնվող համակիրները արձագանքել են ծափահարություններով։

Վարդան Ղուկասյանն, իր կողմնակիցներին ուղղված խոսքում, հավելել է. «Դավայտե, լավ եղեք, ես լավ եմ, իրար հետ սպայկա եղեք մինչև վերջ: Կոտրվել չկա, բան չկա, մենք կոտրող ենք, չենք կոտրվում, պապական է»։

Նա ռուսերեն հրաժեշտ է տվել իր աջակիցներին՝ ասելով. «Դավայտե, ցավներդ տանեմ, վսյո խարաշո, սվաբոդա», և դուրս է եկել դահլիճից։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։