Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է դեռ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանի։ Այդ տեղեկությունը հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա մեղադրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (որն համապատասխանում է նոր օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ «Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, ինչը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»), ինչպես նաև 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Վահե Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։






